
ԱՄՆ-ն դուրս է գալիս Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) կազմից: TASS-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են Պետքարտուղարությունից: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թ. դեկտեմբերի 31-ին:
«Հոկտեմբերի 12-ին Պետքարտուղարությունը տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին ԱՄՆ որոշման՝ կազմակերպությունից դուրս գալու և ՅՈՒՆԵՍԿՕ-ում մշտական դիտորդական առաքելություն ստեղծելու մտադրության մասին»,- հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարը:
Նա նշել է, որ «այս որոշումը հեշտ չեն ընդունել»:
2011 թ. Վաշինգտոնը հրաժարվել է ֆինանսավորել ՅՈՒՆՍԿՕ-ն այն պատճառով, որ իր շարքերն էր ընդունել Պաղեստինին: ԱՄՆ-ի օրինակին հետևել էր Իսրայելը, ինչի արդյունքում կազմակերպությունը զրկվել էր 22 տոկոս ֆինանսավորումից:




