

Այսօր կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան Ներսես Հովհաննիսյանի ծննդյան օրն է. արվեստագետը մեկ տարի առաջ կնքեց իր մահկանցուն. մեկ տարի անց Երևանի Բյուզանդի՝ նախկին Սվերդլով, փողոցի իր տանը այսօր բացվեց հուշատախտակ. Ներսես Հովհաննիսյանը շարք ֆիլմերի հեղինակ է, բայց առավել հայտնի ֆիլմերից են «Երջանկության մեխանիկա», «Հարսնացու հյուսիսից» ֆիլմերը:
Բուզանդ 30 հասցեում անվանի արվեստագետի դիմաքանդակով հուշատախտակը նրա յուրովի վերադարձն է հայրենի օջախ, քանի որ հենց այս տանն է ծնվել ու մինչև 1974 թվականը բնակվել Ներսես Հովհաննիսյանը: Հուշատախտակի բացմանը ներկա էին նրա արվեստագետ ընկերները, զավակները ու պարզապես Ներսեսին ճանաչողները: Հուշատախտակի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործը՝ Հայկ Պետրոսյանը:

Ձայն




