
Անի Մինասյան
«Ռադիոլուր»
Այսօր 88 ձայնով Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ է ընտրվել ռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Ընտրությանը մասնակցել է միության 145 անդամ:
Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածուները երեքն էին՝ ռեժիսորներ Վահե Գևորգյանցը, Հարություն Խաչատրյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի արդեն նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Թեկնածուներից երեքն էլ կողմ են միահամուռ ուժերով ոտքի կագնեցնել հայկական կինոն: Պայմանավորվեցին՝ կհամագործակցեն ընտրված նախագահի հետ:
Միասնականության գաղափարը կարևորեց նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:




