Հասարակություն

Երվանդաշատ. գյուղ, որտեղ չեն բողոքում ապրուստից

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Չրագործության ավանդույթ հայ-թուրքական սահմանին ապրող Երվանդաշատում: Ինչպե՞ս են ապրում Երվանդաշատում ու ի՞նչ ավանդույթներ պահպանում՝ «Ռադիոլուր»-ի ռեպորտաժում:

 

Ավելի մոտ Թուրքիայի Տուզլուջան գյուղին, քան՝ մարզկենտրոն Արմավիրին. Երվանդաշատը ոչ թե սահմանային գյուղ է, այլ հենց սահման է, որ կա: Երվանդաշատցիների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է: Գյուղում ծիրանի, դեղձի, տանձի, խնձորի ու սալորի հսկայական այգիներ կան:

Սակայն Երվանդաշատցիներին ամենաշատը միավորում է չրագործությունը: Ամբողջ գյուղը մեկ ընտանիքի նման աշխատում է մեկը բոլորի ու բոլորը մեկի համար սկզբունքով: Գյուղում չրերի ամենամեծ արտադրությունը Արկադի Խաչիկյանինն է: «Սաթենի» անունը հայտնի է Հայաստանից դուրս՝ չրի հիմնական մասն արտահանվում է:

Երվանդաշատն ունի չրագործության դարերի պատմություն ու ավանդույթ՝ ասում է.

Չրագործությունը աշխատանքի աղբյուր է գյուղացիների համար: Դրսից աշխատողի կարիք հիմնականում քիչ է լինում: Գյուղացիներից շատերը վաստակավոր են՝ 20 տարվա փորձով են աշխատում:

Հայկուշ Հակոբյանը Երվանդաշատում հարս է՝ քաղաքից եկավ գյուղի կյանքին անծանոթ: Հիմա գյուղում լավագույն չրագործներից է: Կարևորը աշխատանքը սիրելն է, ժպիտով ասում է.

Ամռանը բերքն այնքան է լինում, որ աշխատողները չեն հերիքում՝ ասում է Խաչիկյանը: Հայ օգնության ֆոնդի հետ են  համագործակցում, օգնում են:
ՀՕՖ-ի օգնությամբ ամբողջ գյուղում չորանոցներ են կառուցվել:

ՀՕՖ-ի ուսանողներից ամեն տարի ավելկի քան 30 կամավոր է գնում Երվանդաշատ՝ առատ բերքը հավաքելու:

ՀՕՖ- ի կամավորներից Մարինե Խաչատրյանը նույնպես եկավ՝ չիմանալով ոչինչ գյուղի, բերքի ու չրերի մասին։ Լավագույն աշխատողներից մեկը դարձա՝ ասում է, ժպտում ու կատակով ավելացնում՝ կարող եմ արդեն այս գործով էլ զբաղվել: Ուսանողներն ամռանը բերքավաքի են գնում Երվանդաշատ, աշնանը ՝ օգնում միրգը չորացնել: Իսկ ՀՕՖ-ի ուսանողների ձեռքով պատրաստված չիրը ձմռանը հասնում է ՀՕՖ-ի բարեգործական 5 ճաշարաններին:

Զարմանալիորեն գյուղում չեն բողոքում իրենց եկամտից, ասում են՝ լավ ենք ապրում:

Երվանդաշատցիների մասին պատմելու դեռ շատ բան կա: Իրենց մասին պատմելուց, չգիտեն՝ ինչից սկսեն, կատակում են: Չրագործությունն իրենց գյուղի այցեքարտերից միայն մեկն է:

Կարդացեք նաև

Back to top button