Տնտեսական

Մոտ ժամանակներս Հայաստանը կավարտի Իրանի հետ ազատ տնտեսական գոտու կազմակերպման հարցերը․ վարչապետ

«Հայաստանը, լինելով ԵԱՏՄ երկիր, այսօր կարող է լավ հարթակ լինել մեր ընկերների համար և դիտվել ոչ միայն ներհայաստանյան շուկա, այլև հարթակ՝ մեր հարևան Իրանի հետ հարաբերությունների զագացման համար»,-այսօր Երևանում մեկնարկած Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացման ժամանակ իր ելույթում ասել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ուրախ եմ Հայաստանում ողջունել մեր հարգարժան հյուրերին և մաղթել բարեհաջող աշխատանք: Լինելով վարչապետ՝ մեր գործընկերների ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել այն հնարավորությունների վրա, որոնք ունի Հայաստանը: Կարծում եմ, այս հարթակում կարելի է քննարկել այդ խնդիրները, մարտահրավերները, ինչպես նաև հեռանկարները»,- նշել է վարչապետը:

Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս  Հայաստանը կավարտի Իրանի հետ ազատ տնտեսական գոտու կազմակերպման հարցերը և իրանական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք կբերի սահմանին հատուկ ռեժիմով աշխատելու համար: Հայաստանն այսօր ունի GSP և GSP+ արտոնյալ ռեժիմ ԵՄ ու եվրոպական երկրների հետ աշխատելու համար:

«Կարծում եմ, ճիշտ կլինի հնարավորության դեպքում քննարկել նաև այդ հնարավորությունները, մեր երկրների մասնակցությունն այդ աշխատանքներին»,- ասել է վարչապետ Կարապետյանը:

Կարդացեք նաև

Back to top button