ԿարևորՀասարակություն

Մոսկվայի կենտրոնում հայ գործարարի վրա մահափորձ է կատարվել

Մոսկվայի կենտրոնում այսօր մահափորձ է տեղի ունեցել Վորոնեժի մարզի Հասարակական պալատի անդամ եւ «Անի» հայկական մշակութա-քրիստոնեական հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Փափազյանի դեմ՝ հայտնում է ՌԲՀ-Կ- ն։

Մոսկվայի ժամանակով 15։30- ին անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել Փափազյանի վրա՝ հայտնել է Ներքի գործերի նախարարաության Մոսկվայի գլխավոր վարչության աղբյուրը։

Այժմ որպես հիմնական վարկած քննվում է պատվիրված սպանությունը։ 46- ամյա Արսեն Փափազյանը հոսպիտալացվել է երկու թափանցող վիրավորումով։ «Ռադիոլուրը» կապվեց պատկան մարմինների հետ՝ առայժմ մանրամասներ չկան։ Դրանց կանդրադառնանք մեր վաղվա թողարկումներում։

Կարդացեք նաև

Back to top button