
Հոկտեմբերի 4-ին Բաքվի Հեյդար Ալիևի օդանավակայանից Երևանի Զվարթնոց օդանավակայան չվերթ է իրակնացվել: Ինչպես Twitter-ում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, Բաքվից Երևան օդանավով թռիչքը կատարել է բելգիական ավիաընկերություն:
Ուղևորները ԵՄ բարձրաստիճան պատվիրակներ էին, հավելել է Բալայանը: Ըստ բաց աղբյուրների, չվերթն իրականացրած BAF632 օդանավը Բելգիայի ռազմաօդային ուժերին պատկանող Airbus A321-ն է:
Բաքվից «Զվարթնոցում» վայրէջք է կատարել հատուկ չվերթ իրականացնող բելգիական ինքնաթիռ, որով Հայաստան է ժամանել ԵՄ բարձրաստիճան պատվիրակություն pic.twitter.com/aWvgbXvxx9
— Tigran Balayan (@tbalayan) October 4, 2017




