Միջազգային

Լաս Վեգասի հրաձիգի տանը և հյուրանոցի համարում հայտնաբերվել է 33 միավոր զենք

Լաս Վեգասի հրաձիգ Ստիվեն Պեդոկի տանն անցկացված խուզարկությունների ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է 18 միավոր զենք, պայթուցիկ նյութեր և փամփուշտներ։ Այս մասին հայտարարել է Լաս Վեգասի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն, փոխանցում է CNN-ը։

«Այժմ ես կարող եմ ներկայացնել հստակ տվյալներ Նևադա նահանգի Մեսկիտ բնակավայրում չարագործի տանը կատարված խուզարկության արդյունքների վերաբերյալ։ Այնտեղ հայտնաբերվել է 18 միավոր հրազեն, զինամթերք, պայթուցիկ նյութ և էլեկտրոնային սարքեր, որոնք մենք ներկա պահին ուսումնասիրում ենք»,-ասել է Լոմբարդոն մամլո ասուլիսի ժամանակ։

Հայտնի է դարձել նաև, որ հրաձիգի մեքենայում հայտնաբերվել են նյութեր՝ նախատեսված պայթուցիկների պատրաստման համար, այդ թվում ամոնիումի նիտրատ։

Ընդհանուր առմամբ՝ չարագործի տանը, մեքենայում և հյուրանոցի համարում հայտնաբերվել է 33 միավոր զենք։

Նշվում է, որ զենքի գնումից առաջ նա հաջող կերպով ստուգում էր անցել տվյալների դաշնային բազաներում։ Նախկինում նա քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

զոհերի առաջին նկարները՝ Daily mail

Կարդացեք նաև

Back to top button