
ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է առողջապահության նախարար Թոմաս Փրայսի հրաժարականը՝ հարկատուների հաշվին նրա թռիչքների շուրջ սկանդալի ֆոնին, հայտնել է Սպիտակ տունը։
Թրամփի մամուլի քարտուղարի խոսքով՝ նախարարը հրաժարականի մասին դիմում է ներկայացրել ուրբաթ ու նախագահը ստորագրել է այն։ Առողջապահության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Դոն Ռայթը, որը մինչեւ հիմա զբաղեցնում էր Փրայսի տեղակալի տեղը։




