Միջազգային

Ալ-Բաղդադին հավանաբար ողջ է

ԱՄՆ Պետդեպը չի կարողանում հաստատել հինգշաբթի հրապարակված աուդիոձայնագրության իսկությունը, որն իբրև թե արել է ԴԱԻՇ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպի մամլո ծառայության ղեկավար Հիզեր Նաուերթը։

Նրա խոսքով՝ իրենք տեղեկացված են այդ ձայնագրության մասին, որում իբրև թե հնչում է ալ-Բաղդադիի ձայնը։ Նա նշել է, որ այն ուսումնասիրվում է՝ իսկությունը պարզելու նպատակով։

Խմբավորման պարագլուխը հանդես է եկել կողմանակիցներին հասցեագրված ուղերձով։ Այն հրապարակվել է «Ալ-Ֆուրկան» կազմակերպության քարոզչական ռեսուրսի կողմից։

Համաձայն ալ-Բաղդադիի կողմից շոշափված թեմաների՝ նա տեղյակ է Սիրիայում և Իրաքում կառավարական զորքերի հետ ԴԱԻՇ-ի զինված ընդհարումների գոտիներում տեղ ունեցողի մասին։

Հիշեցնենք՝ հունիսին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր այն մասին, որ ռուսական ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին։

Կարդացեք նաև

Back to top button