«Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր տեղի ունեցավ «ԴիջիԹեք Էքսպո 2017» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման արարողությունը:
Էքսպոյին ներկայացված է հայկական արտադրության էլեկտրական-ինքնագնաց մեքենան։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հոկտեմբերի 1-ը։ «ԴիջիԹեք Էքսպո 2017» բացման արարողությանը ներկա է գտնվել նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։








