

«Հոկտեմբերի 1-ը հռչակվել է որպես Տարեցների միջազգային օր: Այսօրվա հրամայականը մեզ ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցում կատարել դեպի առողջ և ակտիվ ծերացմանն ուղղված գործողությունների իրականացում»,- այսօր գործադիրի նիստում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ հանձնարարական է տվել Աշխատանքի և սոցիալականհարցերի նախարար Արտեմ Ասատրյանին.
մեկ ամսյա ժամկետում քննարկել տարեց անձանց`աշխատաշուկայում ընդգրկվելու հնարավորության հարցերը։
Ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ` Սոցիալական այլընտրանքային ծառայությունների ինչպես օրինակ ցերեկային կենտրոններ և տնային խնամք համակարգի ներդրման ուղղությամբ։




