
«Եվրամիության լավագույն երիտասարդ գիտնական» 29-րդ գիտական մրցույթում հաղթող է ճանաչվել Չեխիայում ուսանող հայուհի Կարինա Մովսեսյանը:
Կարինան հայտնաբերել է մի մեխանիզմ, որը ունակ է կանխել քաղցկեղի զարգացումը:

Մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան վերապատրաստվել միջազգային հետազոտական խոշոր կազմակերպություններում, կստատան նաեւ դրամական մրցանակներ:
Ի դեպ, սա Կարինայի առաջին հաջողությունը չէ. ավելի վաղ Լոս-Անջելեսում կայացած միջազգային մրցույթում Կարինան արժանացել է երեք մրցանակի: Այդ ժամանակ Կարինա Մովսեսյանին որպես պագեւ ընձեռվել էր Նոբելյան մրցանակի արարողությանը ներկա գտնվել հնարավորություն: Մովսեսյանը ստացել էր նաեւ դրամական պարգեւ:




