Հասարակություն

Անժամկետ դասադուլ՝ Շիրակի պետհամալսարանում

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Անժամկետ դասադուլ են հայտարարել Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության բաժնի ուսանողները: Դեռ վաղ առավոտից մի խումբ ուսանողներ հրաժարվել են մասնակցել դասերին, իսկ եթե պահանջները չկատարվեն, խոստանում են անժամկետ դասադուլ։

Անահիտ Տոնոյանը Շիրակի պետական համալսարանի պատմության բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի է: Ասում է՝ իրենց պահանջները հստակ են.

Այս դասադուլին նախորդել են նույն բուհի դասախոսներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի պնդումները, թե բուհի ռեկտոր, ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Սահակ Մինասյանը քանդում է կրթական հաստատությունը:

Դասախոսները պահանջում են բուհում ֆինանսական և այլ ստուգումներ կազմակերպել՝ բացառելով այս գործընթացում ռեկտորի և նրա հովանավորների մասնակցությունը: Հովհաննես Խորիկյանը մանրամասն ներկայացնում է ստեղծված իրավիճակը.

Երեկ Գագիկ Համբարյանը և պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել էին հանրապետության նախագահին ու վարչապետին՝ իրենց վրդովմունքը հայտնելով, որ Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը մեկ տարի շարունակ ավերում է բուհը` հանուն սեփական շահադիտական նպատակների:

Չուշացավ նաև ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի պատասխանը: Հակադարձեց՝ ու վստահ ասաց՝ ամեն բան բաց է ու հասանելի բոլորին: Թող գան իրենց աչքով տեսնեն:

Իսկ այս ընթացքում, ինչպես հայտարարում են դասադուլի կազմակերպիչները, իրենց են միացել այլ ֆակուլտետների ուսանողներ նաեւ։

Կարդացեք նաև

Back to top button