ԿարևորՔաղաքական

«Ադրբեջանը շարունակելու է քաղաքական մուղամը».Դավիթ Բաբայան


«Ցանկացած հանդիպում հնարավորություն է տալիս, որպեսզի բանակցային  խաղն ապահովվի և խաղաղությունը տարածաշրջանում պահպանվի: Ակնկալել, որ այդ հանդիպումը կբերի ինչ-որ բեկում, վաղաժամ է: Տասնամյակներ է պետք, որպեսզի որեւէ բեկում արձանագրվի»,- «Ռադիոլուր»-ի հետ զրուցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Հանդիպման ընթացքում, ըստ երևույթին, արծարծվելու են տարբեր հարցեր, բայց կա կոնկրետ երկու ուղղություն, որոնց շուրջ կա պայմանավորվածություն, դրանք Վիեննա և Սանկ-Պետերբուրգի համաձայնության պայմանավորվածություններն են, համաձայն որոնց պետք է խաղաղության և կայունության պահպանման համար զինադադարի ռեժիմի խախատումների մեխանիզմները  հստակեցվեն»,- ասել է Դավիթ Բաբայանն ու հավելել՝ «Ադրբեջանը շարունակելու է նման հայտարարություններով հանդես գալ և խնդիրը ներկայացնել «քաղաքական մուղամով»:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում կհանդիպեն սեպտեմբերի 23-ին։ Օրակարգում նախատեսվում է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցը, ինչպես նաև համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։

Կարդացեք նաև

Back to top button