Քաղաքական

Ինչ սպասել Նալբանդյան-Մամեդյարով այսօրվա հանդիպումից


Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումից հետո տպավորություն էր, թե  Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը դրական մթնոլորտում է անցնելու և որ այդ մթնոլորտը կհեշտացնի նախագահների հանդիպում կազմակերպելու գործը: Սակայն ՄԱԿ-ի ԳԱ-ում երկու երկրների նախագահների ելույթները այլ  բանի մասին են խոսում։ Ինչ սպասել այսօրվա հանդիպումից և որքանով է մթնոլորտը տրամադրող օրակարգի հարցերը քննարկելու համար:

Այսօր Նյու Յորքում նախատեսված է Նալբանդյան-Մամեդյարովի հանդիպումը: Օրակարգում  Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպում կազմակերպելու և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` տարածաշրջան այցի հարցերն են: Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը ՄԱԿ-ի ԳԱ-ում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հայտարարություններից որոշ դատողություններ անելով եզրահանգում է` որևէ սպասելիք չպետք է ունենալ այսօրվա հանդիպումից:

Դրական տեղաշարժի հավանականությունը հանդիպման ընթացքում քիչ է: Իսկ ՄԱԿ-ի ԳԱ-ում Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի ելույթները, ըստ  քաղաքագետի, ցույց տվեցին, որ  պաշտոնական Երևանը խստացնում է դիրքորոշումը ղարաբաղյան խնդրում, իսկ Բաքուն ցայտնոտի մեջ է:

Ալիևի պատասխան ելույթը բավականին ջղաձիգ էր  և անձնական վիրավորանքներով, ինչը խուճապի մեջ գտնվող մարդու պահվածք է անշուշտ: Հրանտ Մելիք-Շահնազարյանը հարկ համարեց հիշեցնելու, որ Ալիեւի նույն այդ ելույթի ժամանակ ՄԱԿ- ի դահլիճում ինչպես էին իրենց պահում նրա կինն ու աղջիկը, Ալիեւ ընտանիքում համընդհանուր ծաղրի առարկա դարձնելով։

Կարդացեք նաև

Back to top button