Վերլուծական

Տարածքների վերադարձի մասին հասարակության արձագանքը զարմացնում է քաղաքագետին

Պետք է արդյոք զարմանալ տարածքների վերադարձի մասին հայտարարությունից թե ոչ: Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը ապշում է նկատվող զարմանքից, ասելով թե այդ մասին բազմիցս է հայտարարվել ու  անիմաստ է զարմանքը:  Դեսպան Արման Նավասարդյանն սակայն հիշեցնում է Բաքվից հնչող հայատյաց հայտարարություններն ու զգուշության կոչ անում:

Ղարաբաղյան խնդրում ամենացավոտ հարցը հասարակության շրջանում, թերևս, տարածքների վերադարձի մասին հայտարարությունն է: Երեկ հերթական անգամ ՀՀ ԱԳՆ խոսելով տարածքների վերադարձի մասին նշեց, որ  խոսքը այն տարածքների մասին, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի Ղարաբաղի ու ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման համար:

Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը տարօրինակ է համարում Հայաստանում տարածքների վերադարձի թեմայի շուրջ երբեմն նկատվող զարմանքը:

«Ինձ թվում է, որ եթե չեն ուզում լսել՝ չեն լսում: Ստատուսն ընդունելը ռեվոլյուցիոն բան կլինի։ Փաստորեն Ալիևը կփաստի, որ դրանք իր տարածքները չեն»:

Նրա համար զարմանալի է «ոչ մի թիզ հող» հայտարարությունը:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը հարկ համարեց  որոշ հիշեցումներ անել ու հասկացնել, որ Բաքուն հակված չէ  նորմալ հարաբերություններ հաստատել:

Ընդհակառակը՝ անընդհատ հայատյաց հայտարարություններ անելով՝ այդ երկրի ղեկավարությունը իր ժողովրդին տրամադրում է  պատերազմի, ատելություն ու թշնամանք է  սերմանում սերունդների մեջ:

Այսօր Նյու Յորքում սկսվում է ՄԱԿ- ի ԳԱ հերթական նստաշրջանը, որի ընթացքում նախատեսվում է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը։ Օրակարգի գլխավոր հարցը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը նախապատրաստելու թեման է, ինչին ձգտում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։

Կարդացեք նաև

Back to top button