Միջազգային

Թուրքիայում Գերմանիայի դեսպանն ԱԳՆ է կանչվել՝ Ցեղասպանության մասին Բունդեսթագի ընդունած բանաձևի պատճառով

Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։ Der Spiegel-ը՝ հղում անելով Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերին, գրում է, որ դա արդեն երկրորդ կանչն է վերջին 2 օրում։

Հաղորդվում է, որ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ 2016 թվականի հունիսին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման պատճառով։

Գերմանացի դեսպանի առաջին կանչը Թուրքիայի ԱԳՆ-ը եղել էր սեպտեմբերի 16-ին՝ կապված քրդերի կողմից Քյոլնում անցկացված ակցիայի հետ՝ հաջակցություն քուրդ առաջանորդ Աբդուլլահ Օջալանի։

Կարդացեք նաև

Back to top button