ԿարևորՀասարակություն

Հայաստան-սփյուռք 6-րդ հավաքը՝ հայրենիքի սրտում


Երեք տարվա ընդմիջումից հետո այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովը։ Այն տևելու է մինչև սեպտեմբերի 20-ը: Համաժողովի աշխատանքային օրակարգը հագեցած է: Լիագումար նիստերին զուգահեռ կազմակերպվում են թեմատիկ քննարկումներ՝ 4 ուղղություններով, որոնք վերաբերում են Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականության օրակարգին, Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը և հայապահպանության հիմնախնդիրներին: 

 

Շուրջ 1500 սփյուռքահայ 70 երկրից այսօր հայրենիքում է: Այցելության նպատակն անփոփոխ է՝ քննարկել եւ գտնել ազգային համախմբման, փոխվստահության ուղինե՝ր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: Հանրապետության նախագահը համաժողովի առաջին լիագումար նիստի ընթացքում խոսելով Սփյուռք-Հայաստան գործակցության եւ փոխվստահության մասին շեշտեց, որ Հայաստանի պետական քաղաքականության առանցքում են եղել սփյուռքի բոլոր շերտերի հետ փոխադարձ ներգրավվածության քաջալերումը, Սփյուռքում հայապահպանությանն աջակցելը, արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին, հատկապես սիրիահայությանը, հնարավորինս աջակցության տրամադրումը: «Մայր Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է՝ անկախ քաղաքական և այլ կողմնորոշումներից»՝ ընդգծեց ՀՀ նախագահը:

«Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի կամ անարդարության պատճառով: Զինվորն ու ծառան ենք հայրենիքի, սա պետք է լինի նշանաբանը»,- նկատում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ եծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին վեհափառն ավելի շատ գործնական հարցեր ու տեսակետներ բարձրացրեց, որոնք բուռն ծափողջյուններով ընդունվեց ներկաների կողմից: «Հայրենիքը պետություն և տնտեսություն լինելուց առաջ նախ հող ու ժողովուրդ է: Հայրենիքի նկատմամբ հավատարմությունը վեր է ամեն տեսակ նկատառումներից»՝ շեշտեց Արամ Առաջինը:

Բացման ելույթների տպավորությունները տեղափոխվում են համաժողովի միջանցք։ Հետաքրքրական մեկ դիտարկում: Սփյուռքահայ մեր հայրենակիցները տպավորված էին Արամ Առաջինի ելույթով։

Համաձայնելով Վեհափառ հայրապետի շեշտադրումների հետ՝ բարձրացնում են խնդրահարույց հարցեր, որոնց լուծման պարագայում կհեշտանան հայրենիքում գործակցության հնարավորությունները: Զրույցների ընթացքում գործարար սփյուքահայերի մեծ մասը անհրաժեշտ էր համարում բյուրոկրատական քաշքշուկների վերացումը, եւ բիզնես ներդրումներ առումով վախի մթնոլորտ ստեղծող ներքին ուժերի լոբբինգը: Կիպրոսահայ գործարար Հարություն Թահմազյանը թեթեւ արդյունաբերությամբ է զբաղվում, բողոքում է թուրքական, իր իսկ խոսքով, անորակ ապրանքին ավելի մեծ արտոնություն տրամադրելուց, որը արգելակում է որակյալ տեքստիլի մուտքը ՀՀ:

Միացիալ Նահանգներից Մերի Նաջարյանը, ում ընտանիքը հայրենիքում բարեգործական ծրագրեր է իրականացնում, այլ խնդիր է բարձրացնում:

Իսկ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սուրեն Սեյրադյանը խնդիրների շարքում առանձնացնում է կողմերի չհասկացվածության փաստը:

Տեղեկացնենք, որ քննադատութուններից, տեսլականներից ու առաջարկներից բացի, համաժողովի օրերին կազմակերպվելու են նաև մշակութային երեկոներ, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ունկնդրելու օպերային ճանաչված երգչուհի Արաքս Մանսուրյանին, մասնակցելու «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակին նվիրված համերգին, մասնակցել «Նաիրի» համահայկական փառատոնին:

Կարդացեք նաև

Back to top button