

«ԱրմԹեք 2017» ամենամյա համաժողովն այս տարի կկայանա Երևանում՝ սեպտեմբերի 27-ին։ Միջոցառմանը կմասնակցեն 200-ից ավելի մասնակից՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից և Եվրոպայից: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի խոսքով, այս տարի համաժողովը նվիրված է լինելու կիբերանվտանգությանը: Նա նաև հստակեցրել է՝ համաժողովը նպատակ ունի աջակցելու Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների աճը։ Այս տարվա առաջին 7 ամսում ոլորտում տնտեսական աճը կազմել է 30-35 տոկոս։ Ոլորոտում նաև կանաց ներգրավվածությունն է ավելացել՝ կազմելով մոտ 35 տոկոս:
ՏՏ-ն Հայաստանում զարգանում է արագ տեմպերով: Սա 2009-ին միակ ոլորտն էր, որը անկման փոխարեն աճ գրանցեց: Այսօր էլ ոլորտը զարգանում է։ Հայաստանում ՏՏ մասնագետներն ամենապահանջվածն են: Սա նաև բարձր վարձատրվող ոլորտն է: 23-ամյա Դավիթ Մկրտչյանը առաջատար միջազգային ընկերություններում աշխատելու առաջարկ է ստացել, բայց որոշել է՝ Հայաստանում աշխատել:
Այդուհանդերձ, ՏՏ մասնագետների արտահոսք Հայաստանից կա, սա չի ժխտում նաև ոլորտի պատասխանատուն՝ տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը: Այստեղ, սակայն, նա դրական զարգացումներն է առանձնացնում:
500-ից ավելի ձեռնարկություն՝ տարեկան 600 միլիոն դոլարի շրջանառությամբ։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշում է՝ Հայաստանի նման երկրի համար սա աներևակայելի չափանիշ է։ Մասնագետների թիվն անցնում է 15000-ի շեմը, Հայաստանն արդեն որակական այլ դաշտ է գնում, և աշխարհին ներկայանում ենք ոչ թե աշխատուժով, այլ մեր լուծումներով: Պարզվում է՝ այս ոլորտում էլ խնդիրներ կան՝ ձեռնարկություններն իրար հետ երբեմն մասնագետներին չեն կիսում։ «Սինոփսիս –Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով 2018թ նախատեսվում է ունենալ ՏՏ նոր ռազմավարություն: Այստեղ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի փոխանցմամբ, շեշտադրումն է փոխվելու:
Սեպտեմբերի 27-ին Երևանում տեղի կունենա «ԱրմԹեք 2017» ամենամյա համաժողովը: Այն այս տարի նվիրված է կիբերանվտանգությանը: Ոլորտի պատասխանատուն վստահեցնում է՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում, կիբերհարձակումներ ժամանակ առ ժամանակ լինում են։ «Հայաստանը պատրաստ է դիմակայելու այդ հարձակումներին և մինչ այսօր ոչ մի լուրջ վնաս չենք կրել»:




