Միջազգային

Թրամփը ռասիզմը դատապարտող օրենք է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրենք, որը դատապարտում է ռասիզմը՝ կապված Վիրջինիա նահանգի Շառլոտսվիլ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում։

Օրենքում, մասնավորապես, արտահայտվում են «խորին ցավակցություններ բռնության զոհերի ընտանիքներին և մտերիմներին և աջակցություն տուժածներին»։ Փաստաթուղթը մերժում է սպիտակամորթ ազգայնականների, սպիտակ ռասայի գերակայության կողմնակցիների, Կու-կլուքս-կլանի, նեոնացիստների և ատելություն հրահրող այլ խմբավորումների գործողությունները։ Փաստաթուղթը նաև կոչ է անում նախագահին ու կառավարության անդամներին կիրառել բոլոր հնարավոր ռեսուրսները՝ այդ խմբավորումների կողմից եկող սպառնալիքն արմատախիլ անելու համար։

«Որպես ամերիկացիներ, մենք դատապարտում ենք վերջերս Շառլոտսվիլում տեղի ունեցած բռնությունը և դեմ հանդես գալիս բռնության ու ռասիզմի ցանկացած դրսևորման»,-նշել է Թրամփը։ «Անկախ մեր մաշկի գույնից և էթնիկ ժառանգությունից, մենք բոլորս ապրում ենք նույն օրենքներով, բոլորս հանդես ենք գալիս մեկ դրոշի ներքո և բոլորս ստեղծված ենք միակ Աստծու կողմից»,-ընդգծել է նախագահը։

Կարդացեք նաև

Back to top button