Քաղաքական

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից շրջադարձային ակնկալիքներ չունենք. Շարմազանով

«Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից շրջադարձային ակնկալիքներ չունենք, քանի որ Ադբեջանը իրականացնում է հակահայկական քաղաքականություն, քաղաքականություն, որը չի բխում բանակցային գործընթացի տրամաբանությունից»,-  նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքերով՝  վերջերս Ադրբեջանի նախագահը Աստանայում կրկին խոսել է ոչ քաղաքական լեքսիկոնով, ստեր է տարածել, թե Հայաստանում իբր մահմեդականների իրավունքները ոտնահարվում են, Արցախն իրենց պատմական հողն է։

«Ես նորից եմ կրկնում, որ պատմական տարածք ունենալուց առաջ նախ պետք է պատմություն ունենալ: Մեկ անգամ ասել եմ «Մանչեստեր Յունայթեդ»-ի պահով, հիմա էլ հիշեմ Դոստոևսկուն, որն իր «Ապուշը» հիսուն տարի ավելի շուտ է գրել, քան Ադրբեջան պետությունն է առաջացել»,- նշեց ՀՀԿ խոսնակը

Կարդացեք նաև

Back to top button