ԿարևորՄշակույթ

«Նոր ալիք 2017». Էռնա Միրը հաղթել է մրցույթում, Սյուզաննա Մելքոնյանը՝ երկրորդն է հորիզոնականը Ուզբեկստանի եւ Մոլդովայի հետ

Էռնա Միրը (Միրզոյան) Արցախից, ով Սոչիում անցկացված «Նոր ալիք» երգի մրցույթում ներկայացրել է Հայաստանը, դարձել է միջազգային երաժշտական մրցույթի հաղթող։ Մրցույթի եզրափակիչ օրը մասնակիցները կատարել են իրենց հեղինակային ստեղծագործությունները, որից հետո ժյուրիի անդամները հայտնել են հաղթողների անունները։ Էռնա Միրը, Սարդոր Միլանոն (Ուզբեկստան) և DOREDOS խումբը (Մոլդովա) հավաքել են 362 միավոր և ճանաչվել մրցույթի հաղթողներ։ Հայաստանից երկրորդ մասնակիցը՝ Սյուզաննա Մելքոնյանը, հավաքել է 357 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը։ Մրցանակները կհանձնվեն սեպտեմբերի 14-ին։

Կարդացեք նաև

Back to top button