Տնտեսական

Կառավարությունը մտադիր է զիջել պարարտանյութերի և սերմերի դիմաց գյուղացիների կուտակած պարտքերը


Կառավարությունը կզիջի  2012-2016 թթ ընթացքում պետական աջակցության տարբեր ծրահգրերով  տրամադրված գյուղացիների կուտակած պարարտանյութերի ու սերմացուի պարտքերը: Դրա համար միայն գյուղացիները պետք է ցուցակագրվեն: «Մենք կամփոփենք ու կսկսենք մաքուր  էջից»,- կառավարության նիստի սկզբում հայտարարեցլ է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետը ՀՀ մարզպետներին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում կազմել պարտապանների վերջնական անվանական ցանկերը՝ ըստ հանրապետության մարզերի և համայնքների, ներկայացնել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, 1-շաբաթյա ժամկետում ամփոփման համար։

Գյուղատնտեսության նախարարին էլ հանձնարարվեց 1-ին կետով սահմանված պարտքերի վերջնական ամփոփված ցանկը ստանալուն պես 1-շաբաթյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հարցին վերջնական կարգավորում տալու նպատակով՝ պարտքերի զիջման մեխանիզմների կիրառմամբ։

«Մենք այսուհետ շատ կոշտ կարգապահությամբ ենք գնալու: Բոլոր միջնորդ կառույցներին այս գործընթացից պետք է հանենք՝ պարոն Առաքելյան, աշխատենք ուղիղ հասցեատիրոջ հետ: Նրան պետք է ասենք, որ այս զիջումն ավանդույթ չի լինելու, մեկ անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին և գնում առաջ»,- ընդգծեց վարչապետը:

 

Կարդացեք նաև

Back to top button