Միջազգային

Լապշինը լքել է Ադրբեջանի տարածքն ու մեկնել Իսրայել

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը լքել է Ադրբեջանի տարածքը: Հայտնի է, որ Լապշինն իր մոր հետ Բաքվից ուղիղ չվերթով մեկնել է Իսրայել: Այս մասին գրում է ռուսական РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Բաքվի օդանավակայանում աղբյուրի:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: Ինչպես նշվել է դատավճռում, Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմաններն անօրինական կերպով հատելու համար»:

Դատախազը խնդրել էր Լապշինի նկատմամբ սահմանել պատիժ՝ 6,5 տարվա ազատազրկման տեսքով:

Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:

Կարդացեք նաև

Back to top button