ԿարևորՔաղաքական

Մեկ տարում չէինք կարող բոլորի սպասելիքները բավարարել. Կարեն Կարապետյան


 6-րդ գումարման երկրորդ նստաշրջանի կառավարություն- ԱԺ առաջին հարցուպատասխանը համընկավ վարչատետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ուղիղ մեկամյակին: Այս գումարման խորհրդարանի պատգամավորներն առաջին անգամ էին հարցեր ուղղում կառավարության ներկայացուցիչներին:

 

 

Եթե Հայաստանի կառավարության անդամները չեն այցելում արևմտյան երկրներ, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը արևմտյան երկրների կամ արևմտյան երկրների ներդրողների հետ օրակարգ չունի` հայտարարեց  Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչու են քիչ վարչապետի  եվրոպական այցելությունները:

«Մոտակա ժամանակներս նախատեսվում են այցեր ու այցը կլինի այն ժամանակ, երբ որ մենք ունենանք օրակարգ և առարկայական խոսելու թեմա: Մենք տուրիզմին դեմ ենք: ԵԱՏՄ անդամ լինելով՝ Հայաստանը որևիցե այլ շուկաների նկատմամբ թերուշադրություն չի ցուցաբերել»։

Կառավարությունը մեկ տարվա գործունեության արդյունքների վերաբերյալ այսօր հակիրճ հաշվետություն է ներկայացրել:  Ըստ դրա՝ տարվա  առաջին 7 ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվությունն աճել է 6,2 տոկոսով, արտահանումը ՝ 21,6, իսկ ներմուծումը՝ 28,5 տոկոսով: 

Պատգամավորները ներկայացված ցուցանիշների մասին մեկնաբանություններ վարչապետից չպահանջեցին: Փոխարենը Կարեն Կարապետյանը դրանց անդրադարձավ, ասաց, որ առաջիկայում կառավարությունը շատ ավելի մանրամասն հաշվետվություն կներկայացնի, ինչպես ասաց, գուցե անհամեստություն թվա, բայց ցուցանիշներից կառավարությունում գոհ են և դրանք  ԵԱՏՄ-ում, թե ԱՊՀ-ում, լավագույնն են։  Իսկ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանի հարցին, թե իր գնահատմամաբ այս մեկ տարվա ընթացքում ՀՀ քաղաքացու վիճակն ինչպես է փոխվեց, վարչապետն այսպես  պատասխանեց:

«Մենք ձեզ ներկայացրել ենք մակրոտնտեսական ցուցանիշերը, որոնք տարածաշրջանում լավագույնն են: Չենք լուծել բոլոր խնդիրները, չէինք կարող բավարարել բոլորի սպասելիքները, սակայն մեզ բավարարում է այն տրենդը, որով առաջ ենք գնում»:

Նիկոլ Փաշինյանին զինված ուժերի մարտունակությունն էր հետաքրքում: Նա ՊՆ Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե, եթե Հայաստանը վեց ամիս շարունակ շրջափակման մեջ մնա՝ կարո՞ղ է համապատասխան մարտական գործողութուններ իրականացնել:

«ՀՀ զինված ուժերն այսօր մարտունակ վիճակում է, ի վիճակի է կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը: Ուշադրության կենտրոնում է նաեւ մատակարարվող զինատեսկաների որակը: Պետք է վստահեցնեմ, որ մեր ռազմաարդյունաբերական համալիրը գտնվում է վերելքի վրա»,- ասաց Պաշտպանության նախարարը:

Կարդացեք նաև

Back to top button