
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հայկական Բուրջ Համուդ թաղամասում կտեղադրեն հատնի հայ լրագրաբեր Սարգիս Դուդակյանի հուշարձանը։
Քաղաքի հայերի շրջանում նա առավել հայտնի էր Ապոլո անունով։ Սարգիս Դուդակյանը թերթ է բաժանել շատ տասնամյակներ և շարունակել զբաղվել դրանով՝ չնայած տարիքին։
Ապոլոն լրագրաբեր է աշխատել դեռ մանկուց և նույնիսկ Լիբանանում Քաղաքացիական պատերազմի գնդակոծությունների ժամանակ նա թերթերը ժամանակին է բերել։
Հուշարձանը կկանգնեցվի Բեյրութում հրատարակվող հայկական «Ազդակ» թերթի 90-ամյակի պատվին։ Հուշարձանի հեղինակը Վարդան Ավեսյանն է, հայտնում է rusarminfo-ն։ Շինաշխատանքներն իրականացվում են քաղաքային իշխանությունների կողմից։




