
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է սեպտեմբերի 12-ին Բիշքեկում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստին:




