Հասարակություն

Oգոստոսին սոցապ նախարարություն քաղաքացիներից ստացվել է 839 դիմում

2017թ. օգոստոս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 839 դիմում, որից672-ը գրավոր, 167-ը բանավոր: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նշված դիմումներից 243-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 264 քաղաքացի դիմել է տեղեկատվական կենտրոն-ընդունարան:Ընդհանուր առմամբ օգոստոս ամսվա ընթացքում նախարարություն է այցելել 507 քաղաքացի:

Գրավոր  դիմումներում գերակշիռ մաս են կազմել պետական նպաստների 76 (11%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 54 (8%), կենսաթոշակինշանակման և վերանայման 50 (7%), ավանդի փոխհատուցման 42 (6%), աշխատանք տրամադրելու  24 (4%),  պրոթեզավորման 22 (3%), տուն-ինտերնատ տեղավորելու21 (3%), բնակարան հատկացնելու 17 (3%) վերաբերյալ դիմումները:

Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել դիմումի ընթացքի ճշգրտման 51 (31%), ավանդի փոխհատուցման 36 (22%), պետականնպաստների 23 (14%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 21 (13%), կենսաթոշակի նշանակման ու վերանայման 13 (8%) վերաբերյալ դիմումները:

Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 301 դիմումի: Պատասխաններն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 233-ը (77%)պարզաբանվել է, 36 (12%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 17-ը (6%) վերահասցեագրվել  է  պետական   այլ  մարմիններ,    իսկ 15-ին (5%) տրվել է մերժողականպատասխան:

Օգոստոս ամսվա ընթացքում նախարարի մոտ ընդունելություն չի կայացել:

Փոխնախարարների մոտ կայացել է երեք ընդունելություն, որին մասնակցել է  երեք քաղաքացի:

Կարդացեք նաև

Back to top button