Հասարակություն

Բանկոմատից խոշոր չափի հափշտակության դեպք է արձանագրվել

Երևանում, այսօր առավոտյան բանկոմատից խոշոր չափի հափշտակության դեպքի հետ կապված իրավապահները զննում են բանկոմատի կոշտ սկավառակը:

Այս առնչությամբ, ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2017թ.-ի սեպտեմբերի 9-ին` ժամը 06:00-ի սահմաններում, պայթյունի եղանակով բացել և Հանրապետության 71 հասցեում տեղադրված բանկոմատից գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության ընթացքում դեպքի վայրի զննությամբ վերցվել է բանկոմատի կոշտ սկավառակը:

Նշանակվել են դատահամակարգչատեխնիկական և դատապայթունատեխնիկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Կարդացեք նաև

Back to top button