ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ ԽՎ նախագահ. ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չկա

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնեն Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ տանելու անհրաժեշտությունը:

Ինչպես տեղեկացնում են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովից, սեպտեմբերի 8-ին կայացած հանդիպմանը, որին ներկա են գտնվել նաև Ադրբեջանի վարչապետն ու Միլի մեջլիսի նախագահը, ԵԱՀԿ ԽՎ նախագահը շեշտել է, որ խաղաղ կարգավորման ճանապարհը չհարթելու հետևանքները կլինեն մարդկային կորուստներն ու տնտեսական ու քաղաքական անկայուն իրավիճակը տարածաշրջանում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելն առաջնահերթ խնդիր պետք է լինի ինչպես միջազգային հանրության, այնպես էլ տեղի ղեկավարների համար: Խաղաղ քաղաքական կարգավորմանն այլընտրանք չկա այս հակամարտության հարցում», — ասել է Մուտոնեն:

«Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության միջեւ շփումները կարող են լինել լարվածության նվազեցման և համագործակցության խթանման հզոր միջոց», — ասել է նա:
Նա ընդգծել է ԵԱՀԿ ԽՎ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, ինչպես նաև գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությանը, ընդգծելով, որ բոլոր կողմերից պահանջվում է ավելի մեծ քաղաքական կամք և պարտավորություն:

Մութթոնեի այցն Ադրբեջան առաջինն է ԵԱՀԿ ԽՎ նախագահի պաշտոնում: Նա Հայաստան կայցելի առաջիկա ամիսներին:

Կարդացեք նաև

Back to top button