
Իսպանիայի Սահմանադրական դատարանը քննության է առել երկրի կառավարության հայցերը՝ երեկ Կատալոնիայի խորհրդարանի ու կառավարության կողմից ընդունված փաստաթղթերի անօրինականության մասին։ Այդ փաստաթղթերի հիման վրա նրանք պատրաստվում են հոկտեմբերի 1-ին ինքնավար համայնքի անկախության հարցով հանրաքվե անցկացնել։ Դատարանը կանգնեցրել է նրանց գործողությունները՝ հայտնում է RIA Novosti-ն։
Հանրաքվեի արդյունքները կյանքի կկոչվեն դրանց հայտարարումից հետո 48 ժամում՝ խոստանում է կատալոնական կառավարությունը։




