ԿարևորՄիջազգայինՔաղաքական

Հետխորհրդային ողջ ժամանակահատվածում Անկարան արել է ամեն ինչ՝ Վրաստանին թելադրելու իր շահը՝ ասում է Թուրքիայում Վրաստանի նախկին հյուպատոսը

ՄԱԿ- ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Մինչ այդ երկու օր առաջ Բաքվում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ երեք երկրների ՄԱԿ- ի ԳԱ շրջանակներում հանդես են գալու համատեղ նախաձեռնությամբ։ «Նյու-Յորքում մենք համատեղ կընդգծենք, որ Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Աբխազիայի խնդիրները պետք է կարգավորել հնարավորինս արագ՝ երկու երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է Չավուշօղլուն:

Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է, որ Անկարայի և Բաքվի համար կարծես թե սովորական է դարձել՝ փորձել ներքաշել Թբիլիսիին Հայաստանի հարցում բացասական հնչեղություն ունեցող խնդիրների մեջ։ Նա նշել է, որ միջազգային հարթակներում երկրները հանդես են գալիս ներկայացվող այս կամ այն բանաձևի կողմ կամ դեմ՝ ելնելով սեփական շահերից։ Նման բանաձևերիզ զատ, որոնք, չունեն կիրառման պարտադիր ուժ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Վրաստանի իշխանությունների դիրքորոշումը հստակ չեզոք է՝ շեշտել է վրացագետը։ Միաժամանակ նա ընդեծել է, որ Վրաստանում ուժգնանում է թուրք- ադրբեջանական ազդեցությունը, որը չափազանց  վտանգավոր հանգամանք է հենց մեր հարևան երկրի համար։

Թուրքիայի և Ադրբեջանի վտանգավոր ազդեցության մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում ահազանգել է նաեւ Թուրքիայում Վրաստանի նախկին հյուպատոս Զաուր Մճեդիշվիլին։ «Վրաստանի ներկայիս իշխանությունները հիմնականում տեղի են տալիս, Թուրքիային: Հետխորհրդային ողջ ժամանակահատվածում այդ երկիրն արել է ամեն ինչ, որպեսզի թելադրի Վրաստանին իր շահը, ուստի սա ևս մեկ անգամ ապացուցում է վրացական կողմի թուլությունը: Սա, իհարկե, վերաբերում է ոչ միայն արտաքին, այլև Վրաստանի ներքին քաղաքականությանը, նույնիսկ, ցավոք սրտի, կրթության ոլորտին: Վրաստանի վրա իրականացվում է լուրջ քաղաքական ճնշում»,- ասել է նա։

Կարդացեք նաև

Back to top button