Մշակույթ

Մեկնարկում է «Նոր ալիք-2017» մրցույթը

Այսօր Սոչիում մեկնարկում է «Նոր ալիք-2017» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 9 երկրից 14 մասնակից:

«Մրցույթի կազմկոմիտեն երիտասարդ կատարողներից ստացել էր 12 հազար դիմում: Կիսաեզրափակչի արդյունքով եզրափակիչ փուլ են անցել մասնակիցներ Հայաստանից, Վիետնամից, Ղազախստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից,  Շվեդիայից»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել են կազմկոմիտեից:

«Նոր ալիք 2017»-ում Հայաստանը ներկայացնելու են Սյուզաննա Մելքոնյանը և «Արցախի ձայներ» խմբից Էռնա Միրզոյանը (Էռնա Միր):

Մրցութային առաջին օրը՝ սեպտեմբերի 9-ին, մասնակիցները կատարելու են «Համաշխարհային հիթ», այնուհետև՝ «Երկրի հիթ», մրցույթի երրորդ օրը՝ հեղինակային երգ:

«Նոր ալիք» մրցույթն ավարտվելու է սեպտեմբերի 14-ին գալա համերգով:

Կարդացեք նաև

Back to top button