Միջազգային

Մեքսիկայի ափերի մոտ 8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի ափերի մոտ՝ հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, փոխանցում է CNBC-ն։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 4.49-ին։ Էպիկենտրոնը գտնվում է Տրես-Պիկոս բնակավայրց 119 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 33 կմ խորության վրա։ Զոհերի ու ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Ցունամիի մասին նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտնել է հզոր երկրշարժից հետո ավերիչ ալիքների առաջացման սպառնալիքի մասին։

Սեյսմոլոգների տվյալներով՝ 3 ժամվա ընթացքում ցունամի կարող է առաջանալ Մեքսիկայի, Գվատեմալայի, Սալվադորի, Կոստա-Ռիկայի, Նիկարագուայի, Պանամայի, Հոնդուրասի և Էկվադորի ափերի մոտ։

https://twitter.com/BuzzFeedNewsMex/status/906028182972784641

Կարդացեք նաև

Back to top button