
Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունից:
Ըստ հաղորդագրության` Խաչատրյանն աշխատանքից ազատվել է նոր ֆիլմաշարի նկարահանման աշխատանքների ծանրաբեռնվածության պատճառով:
Փառատոնի հիմնադիր խորհրդի որոշմամբ` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն է նշանակվել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը:




