Վերլուծական

Նախիջեւանի ռազմականացման վտագները


Նախիջեւանում տեղի ունեցող ռազմական տեխնիկայի կուտակումը, ռազմականացումը Հայաստանի ու տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից վտանգավոր է՝ համոզված է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը: Վտանգավոր են թե՛ Նախիջեւանում վերջերս բացված ռազմական գունդը, թե՛ այնտեղ տեղակայված զինատեսակները: Իրավիճակի հավասարակշռությունը պահպանելու համար հայկական կողմը համապարփակ քայլեր է ձեռնարկում, սակայն, նույն կենտրոնի մեկ այլ փորձագետի՝ Արա Մարջանյանի խոսքով, ՌԴ-ի հետ կնքված համաձայնագրերը անվտանգություն ապահովող քայլեր են:

Նախիջևանը ռազմական տեխնիկայի, սպառազինության կուտակումների ակտիվ փուլում. «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանի կարծիքով սա մտահոգիչ է և վտանգավոր Հայաստանի համար մի քանի պատճառով։

Ապրիլյան ռազմական գործողություններին հաջորդող ամիսների ընթացքում Նախիջևանում որոշակի ռազմական կուտակումներ եղան: Խոսքը մոտ 300-400 միավոր ռազմական տեխնիկայի մասին է՝ հիշեցնում է փորձագետը:
Նա առավել անհանգստացնող է համարում Նախիջևանում «Սմերչ» տեսակի ռեակտիվ համակարգերի տեղակայումը: Դրանք ոչ թե պաշտպանական բնույթի զինատեսակներ են, այլ՝ հարձակողական:

«Սու- 25 գրոհայինների թռիչքներ ցուցադրվեցին: Սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս Հայաստանի պաշտպանական անվտանգության տեսանկյունից»:

Հայկական կողմն էլ, իր հերթին, կանխարգելիչ քայլեր է ձեռնարկում. ՀՀ-ն ՌԴ-ի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու քայլը էապես բարձրացնում է Հայաստանի ՀՕՊ համակարգի ապահովության հարցը: Միացյալ զորքերի առաքելությունը նույնպես էականա նշանակություն ունի, ասում է փորձագետը:

«ՀՀ-ն էլ ՌԴ-ի հետ պայմանագիր է ստորագրել ՀՕՊ համակարգեր տեղակայելու համար: Սա տարածաշրջանում լավ զսպող երաշխիք է»:

Առկա ռեսուրսները, հնարավորությունները ճիշտ օգտագործելու դեպքում Հայաստանը կարող է Նախիջևանն օգտագործել որպես խաղաքարտ՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում,-ասում է «Նորավանք» հիմնադրամի առաջատար փորձագետ Արա Մարջանյանը:

«Նորավանքը» փորձագիտական մասնագիտական շրջանակներում հարցումներ է անցկացրել, հասկանալու, թե ինչ առաջարկներ կարող են լինեն Նախիջևանի հարցում: Արդյունքները կհրապարակվեն նոյեմբերին՝ ասում է Արա Մարջանյանը:

Նախիջևանը տարածաշրջանում ուներ տրանզիտի դեր, կամուրջ էր: Այն տարածաշրջանում կոմունիկացիոն գոտի պետք է դարձնել: Ժամանակին Երևանից — Ջուլֆա հասնող երկածգիծ էր գործում, իսկ Ջուլֆան Պարսից ծոցը-Բալթիկ ծովին կապող կամուրջ է, ինչը, ըստ փորձագետի, դրական սցենարների կիրառման դեպքում մեծ օգուտներ կապահովի:

Կարդացեք նաև

Back to top button