Միջազգային

Զենքի մատակարարումը հակամարտության գոտի միայն խորացնում է իրավիճակը. Պուտին

ԱՄՆ-ի կողմից մահաբեր զենքի հնարավոր մատակարարումներն Ուկրաինա չեն փոխի Դոնբասում իրավիճակը, այլ կհանգեցնեն զոհերի թվի աճին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:

«Դա երկրների ինքնիշխան որոշումն է: Սակայն կան միջազգային կանոններ և մոտեցումներ: Զենքի մատակարարումը հակամարտության գոտի չի խոսում հաշտեցման օգտին, այլ խորացնում է իրավիճակը», — ասել է Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով, զենքի մատակարարումը չի կարող իրավիճակ փոխել ուկրաինական հարցում, սակայն «զոհերի թիվը, անկասկած, կարող է ավելանալ»:

Կարդացեք նաև

Back to top button