Հասարակություն

«Առավոտ լուսո»-ն՝ հաղորդավարական նոր կազմով, Օրդյանը՝ Առաջինի եթերում

Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում «Առավոտ լուսո»-ն հեռուստադիտողներին կներկայանա հաղորդավարական փոփոխված կազմով: Այս եթերաշրջանում յուրաքանչյուր աշխատանքային առավոտ Թինա Խաչատրյանի, Արման Մարգարյանի եւ Հերմինե Ստեփանյանի հետ մեր հայրենակիցներին բարի լույս կմաղթի նաեւ Հանրայինի բազմամյա եւ սիրված հաղորդավար Մարատ Օրդյանը:  Հաղորդավարները կներկայացնեն մշակութային, կրթական ու հասարակական անցուդարձը, հետաքրքիր հյուրերի ու կպատմեն կարեւոր իրադարձությունների մասին՝ օրվա ռիթմին համահունչ: «Առավոտ լուսո» ծրագիրը Առաջին ալիքի ուղիղ եթերում կլինի յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09:30-11:45-ը:

Նոր եթերաշրջանում «Առավոտ լուսո»-ն հագեցած կլինի նոր խորագրերով`  սոցիալական, հայրենագիտական, առողջապահական, մշակութային, կրթական, ժամանցային ու սպորտային:Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության աշնանային նոր եթերաշրջանի մեկնարկը պաշտոնապես կտրվի սեպտեմբերի 11-ին, որով եւ կազդարարվի մի շարք նոր ու թարմ հաղորդումների եւ հետաքրքիր նախագծերի սկիզբը:

Կարդացեք նաև

Back to top button