Միջազգային

Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարվել լայնածավալ հրդեհի պատճառով

Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունն արտակարգ դրություն է սահմանել Լոս Անջելեսի շրջանում՝ կապված լայնածավալ անտառային հրդեհների հետ։ Քաղաքից հյուսիս մոլեգնող հրդեհների ընդհանուր մակերեսը հասնում է 3500 հեկտարի։ Իշխանությունները տարհանել են 700 տների բնակիչների։«Քանի որ սեպտեմբերի 1-ին սկսված հրդեհը Լոս Անջելեսի շրջանում զգալի տեմպերով տարածվում է հազարավոր ակրեր և շարունակվում, և քանի որ կրակը սպառնում է հազարավոր տների ու այլ կառույցների և հագեցրել է մարդկանց տարհանման…ես արտակարգ դրության ռեժիմ եմ հայտարարում Լոս Անջելեսի շրջանում»,-ասվում է նահանգապետի կայքում զետեղված հաղորդագրության մեջ։


Կարդացեք նաև

Back to top button