

Կառավարության նիստից հետո արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է «Նաիրիտ»-ում տեղի ունեցած հրդեին: Նա նշել է, որ արտադրական թափոններ են եղել` ԽՍՀՄ-ից, 90-ականներից, հետխորհդային տարիներից մնացած:
Այդ շրջանում լաքէթինոլի տարհանում չի իրականացվել: Նախարարը վստահեցրել է, որ լաքէթինոլի ռիսկայնությունը կատարված է, աշխատանքային խմբեր են աշխատել, փորձագետներ՝ նույնպես: Տոնոյանի խոսքով, այս գործընթացները ավելի կարագանան:
«Վերահսկողություն անմիջական այդ ռեզերվուարների նկատմամբ հնարավոր չի իրականացնել, պետք է վիզուալ արվի: Չեք կարող զենքով մարդ կանգնեցնել, որ կլիմայի տաքության պատճառով չտաքանա, գազեր չկուտակվեն, պայթյունավտանգ չլինի»,- ասել է նախարարը:
«ԱԻՆ-ը պահպանում և անվտանգություն այնտեղ չի իրականացնում, այդ գործառույթը գործարանի ադմինիստրացիայի վրա է դրված: Ես նույն օրը դիմել են միջազգային կառույցներին, որ փորձագետներ տրամադրեն: Երկու ամսում կլինեն գնահատականներն ու նախագիծը, թե ինչպես ոչնչացնել, տեղափոխել լաքէթինոլը»:




