
Մեկ ամսից լրանում է Կառավարության ընդհանուր գործունեության մեկ տարին, ուստի հաշվի առնելով Կառավարության հանրության հետ հետադարձ կապի և հաշվետվողականության քաղաքականությունը, վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարականներ տվեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին:
Մասնավորապես, վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում ամփոփել ըստ ոլորտների նախաձեռնած բարեփոխումների, միջոցառումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները և հանրությանը ներկայացնել հստակ հաշվետվություններ:
«Այն գերակա խնդիրները, որոնք դեռևս ընթացքի մեջ են, ևս պետք է հստակ ներկայացվեն՝ մանրամասնելով թե կոնկրետ ինչ փուլում են և ինչ ժամկետներում կհասցվեն ավարտին»,- ասել է վարչապետ Կարապետյանը:








