ԿարևորՀասարակություն

Կվերանայվեն պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմները


Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներում կարևորվում է պետական պատվերի համակարգը, որի տեղաբաշխման մեխանզիմները, ըստ վարչապետ Կարեն Կարապետյանի, պետք է վերանայվեն՝ ապահովելով բժշկական ծառայությունների մատուցման հասցեականության և պետական միջոցների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմները: Այսօր՝ կառավարության նիստում Կարեն Կարապետյանը խնդրի շուրջ հանձնարարականներ է տվել  առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին։

Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարարին  հանձնարարեց բժշկական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացման նպատակով, 3-ամսյա ժամկետում վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները` առաջնահերթություն տալով կազմակերպության ընդհանուր եկամուտների մեջ վճարովի ծառայությունների մասնաբաժնին։

«Նաև հանձնարարում եմ 3-շաբաթյա ժամկետում կատարել թանկարժեք բժշկական ծառայությունների գնագոյացման վերլուծություն, հստակ տարանջատելով ծառայության ինքնարժեքը և Կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կարդացեք նաև

Back to top button