Միջազգային

Հոլիվուդյան աստղերը օգնության ձեռք են մեկնում «Հարվի» փոթորկից տուժածներին

Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի բարեգործական հիմնադրամը 1 մլն դոլար է փոխանցել «Հարվի» փոթորկից տուժածների օգնությանը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։One Way կազմակերպության ղեկավար Բրայան Գալահերը երախտագիտություն է հայտնել դերասանին նվիրատվության համար։ «Մենք անչափ երախտապարտ ենք Լեոնարդո Դի Կապրիոյին և նրա հիմնադրամին շռայլության համար։ «Հարվի» փոթորկի հասցրած վնասը մեզնից լավագույն արձագանքն է պահանջում»,-ասել է նա։Oսկարակիր դերասանուհի Սանդրա Բուլոկը 1 մլն դոլար է նվիրաբերել Տեխասում «Հարվի» փոթորկից տուժածների օգնությանը։Նշենք, որ նախօրեին Հյուսթոնին 500 հազար դոլարի օգնության մասին թվիթերյան իր էջում հայտարարել էր ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը իր ընտանիքի հետ։ Նա կոչ էր արել իր բաժանորդներին հետեւել իր օրինակին եւ  գումարով օգնել փոթորկից տուժածներին։Օգնելու պատրաստակամություն էր հայտնել նաեւ երգչուհին Բեյոնսեն։ Նա հայտնել էր, որ օգնություն կցուցաբերի այնքան մարդու, որքան կարող է: Դրա համար երգչուհին աշխատում է իր BeyGOOD հիմնադրամի թիմի և Հյուսթոնից քահանա Ռուդի Ռասմուսի հետ: Բեյոնսեի BeyGOOD հիմնադրամը հիմնադրվել է  2013 թվականին՝ ամբողջ աշխարհում օգնություն ցուցաբերելու համար:

Կարդացեք նաև

Back to top button