Հասարակություն

«Նաիրիտ» գործարանում հրդեհի օջախները սպառված են

Օգոստոսի 30-ի` ժամը 09:30-ի դրությամբ, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում առկա 4 տարողություններում հրդեհի օջախները սպառված են: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Դրանցից դեռևս արձակվում է բարձր ջերմություն: Ստեղծվել է ավտոմատ համակարգ՝ մշտական հովացում ապահովելու համար:

Իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է: Տեղում հերթապահություն է իրականացնում երկու մարտական հաշվարկ:

Կարդացեք նաև

Back to top button