
Օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանին:
Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը կարևոր դեր է խաղում Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում:
Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Երկուստեք կարևորվել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության արդյունավետ գործունեությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համաժողովների անցկացմանը՝ նշելով, որ այն լավ հարթակ է ապակենտրոնակացված համագործակցության բնագավառում ծրագրերի կյանքի կոչման և նոր նախագծերի մշակման համար։




