
Ադրբեջանի զենքի պահեսում հրդեհը տեղայնացվել է, պայթած զինամթերքը վնասազերծվել է: Այս մասին ասված է պաշտպանության, ԱԻ նախարարությունների եւ գլխավոր դատախազության համատեղ հայտարարությունում, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԻ եւ պաշտպանության նախարարությունները հաստատել էին զենքի պահեստում պայթյունի մասին տեղեկությունը: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ պայթյունի հետեւանքով 6 մարդ է տուժել, նրանց վիճակը բժիշկները կայուն են գնահատում:




