
2013 թ. փետրվարի 18-ը Հայաստանում նախագահական ընտրությունների օրն է: Դրանք 6-րդն են ՀՀ նորանկախ պատմության ընթացքում: Նախորդներից 2-ը՝ 1998 և 2003 թվականներին տեղի ունեցած նախագահական ընտրությունները, ավարտվել են 2-րդ փուլով: Փետրվարի 18-ին ՀՀ 41 ընտրատարածնքերում ձևավորված 1988 ընտրատեղամասերը կբացվեն առավոտյան ժամը 8-ին, քվեարկությունը կավարտվի 20.00-ին: Քվեարկության ընթացքը կդիտարկի դիտորդական առաքելություն իրականացնող 12 միջազգային կազմակերպության մոտ 630 դիտորդ: Միջազգային կազմակերպություններից ընտրություններին կհետեւեն Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ը, ԵԽԽՎ-ն, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ դիտորդական առաքելությունը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ: Ամենամեծաթիվը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունն է՝ 263 դիտորդ: Ընտրությունների հաջորդ օրը՝ փետրվարի 19-ին, դիտորդական առաքելությունը կամփոփի դիտարկման միջանկյալ արդյունքները, իսկ 8 շաբաթ անց կներկայացնի վերջնական զեկույցը: Տեղական հասարակական կազմակերպություններից դիտորդական առաքելություն կիրականացնի 26 կազմակերպության շուրջ 6200 դիտորդ:
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 505 հազար 980 է: Նախորդ՝ 2012 թ. Խորհրադարանական ընտրություններին մասնակցել է 1 մլն 559 հազ. 627 մարդկամընտրողների 62,29%-ը: Ընտրական օրենսգրքի համաձայն,Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, կամփոփի ընտրությունների նախնական արդյունքները, իսկ քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, կհրապարակի քվեարկության վերջնական արդյունքները: Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու. ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ ՀրանտԲագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար ԱրմանՄելիքյանը, էպոսագետ ՎարդանՍեդրակյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը: Գրանցված թեկնածուներից «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը քարոզարշավի ընթացքում ինքնաբացարկ է հայտնել:




