Հասարակություն

Հրդեհը մարված է, օջախները՝ ոչ, ԱԻՆ աշխատակիցներն էլ դեռ սպասում են պարգևատրման


Այսօր կառավարության նիստից հետո բնապահպանության, արտակարգ իրավիճակների նախարարներն ու գյուղատնտեսության փոխնախարարը Խոսրովի անտառում տեղի ունեցած աղետին են անդրադարձել: Նրանք հայտարարել են՝ ամեն ծառի ու բուսատեսակի համար պայքար  այսօր էլ է  մղվում: Այրված տարածքներում վնասների գնահատականները դեռ նախնական են, պաշտոնյաները վստահեցրել են, որ շարունակելու են  թափանցիկ աշխատել:

 


Խոսրովի արգելոցի հրդեհը մարված է, սակայն հետմարման աշխատանքները՝ ոչ՝ այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին փոխանցեց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Նրա խոսքով՝  ԱԻՆ անձնակազմը շարունակում է տեղում լինել՝ ծխացող օջախներ կան՝  իրարից մոտ 4 կմ հեռավորության վրա են աշխատանքները կատարվում: Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը, սակայն, անդառնալի կորուստներ տվեց՝  նախնական տվյալներով,  1600 հեկտար տարածքից  250 հեկտարը այրվել է:

Խոսրովի արգելոցում մասսայական ծառատունկ հնարավոր չի լինի կազմակերպել։ Ոլորտի պատասխանատուն բացատրությունն ունի՝ արգելոցային ռեժիմը թույլ չի տալիս որևէ միջամտություն կատարել, այստեղ  գործում  է խիստ ռեժիմ: Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի վստահեցմամբ՝ «Ամեն ծառն էլ մեզ համար թակն է, քանի որ Հայաստանը սակավանտառ է: Քայլեր պետք է ձեռնարկվեն նմանատիպ խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար»:

Բնապահպանության նախարարի  խոսքով՝  խոշոր կաթնասունների կորուստներ արձանագրված չեն, որոշակի կորուստներ կան  սողունների ու կրծողների մասով:

Աշխարհագրագետ Աշոտ Խոյեցյանը նշում է՝ 2004թ.- ից են վտանգների մասին  ահազանգում, նաև ընդգծում է՝ «Աղետների պատրաստավծության մակարդակը ցածր է: Սա որևէ եմկը չիփ որձում հերքել: Ճիշտ է ԱԻՆ-ը ու  բոլորն էլ հնարավորինս արեցին ամեն ինչ, սակայն, ողջ պրոֆեսիոնալիզմի բացակայությունը պրոբլմեը լուրջ մարակդակի հասցրեց»:

Այն, որ տեխնիկական խնդիրներ կային, չեն հերքում նաև ԱԻՆ-ում։ Միայն թե, ինչպես ԱԻ նախարար  Դավիթ Տոնոյանն է արդեն քանիցս հայտարարում՝ հրդեհի մարման համար ՌԴ-ին ժամանակին են դիմել ու անմիջապես աջակցություն ստացել։ Ի դեպ՝ անվճար: Իսկ ԱԻՆ-ը դեռ կվճարի, բայց աշխատողներին:

«Մեր հրշեջների խրախուսումը դեռ չի կատարվել, բայց սեպտեմեբրի 4-ին ԱԻՆ-ում արտակարգ իրավիճակների օրը բոլորը պարգևատրվելու են: Բայց մենք իրենց խոսքով խրախուսում ենք»:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը «Ռադիոլուր»-ին փոխանցել էր, որ հրդեհից մի քանի  օր առաջ Խոսրովի անտառ արգելոցին տրամադրել էին  ուսապարկ-տարաներ՝ հենց  հրդեհների մարման համար: Սակայն դրանք բավարար չեն: ԱԻՆ-ը համապատասխան տեխնիկա ձեռք բերելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում:

Կարդացեք նաև

Back to top button