Մշակույթ

Վերջին հրաժեշտ` Պերճ Զեյթունցյանին

լրացված՝ 16.55-ին

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Այսօր վերջին հրաժեշտը տվեցին դրամատուրգ, գրող ու թարգմանիչ, մեծ մտավորական Պերճ Զեյութնցյանին:

 


Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում ծնված Պերճ Զեյթունցյանը 1948-ին եկավ հայրենիք՝ մշտական բնակության: Եկավ, երբ ընդամենը տասը տարեկան էր, եկավ ու Երևանին նոր գույներ բերեց:

Սովորաբար այսպես էր ներկայացնում իրեն Զեյթունցյանը՝ ծիծաղը դեմքին ու ինտելեկտուալ հումորով:

Գրականության դռները բացվեցին մտավորականի առջև, երբ «բարի ու խելոք» մարդիկ մատնացույց արեցին ճիշտ հասցեներ, այսպես էր իր մուտքը գրականություն ներկայացնում Զեյթունցյանը:

Անտոն Չեխովն ու Գի դը Մոպասանն էին, որ  Զեյթունցյանի համար ուղենիշներ դարձան գրականության մեջ:

Վեց տասնյակից ավելի ստեղծագործական տարիների ընթացքում Պերճ Զեյթունցյանը թողեց ահռելի ժառանգություն՝ իրար կապելով դարաշրջաններ: ԵԿԹՊԻ ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանը Զեյթունցյանին անգերազանցելի է համարում: Ժամանակին մարտահրավեր նետող հեղինակ էր.

Սիրելի՛ Պերճ Զեյթունցյան, արդեն կարոտով ասում է Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Մեծ մտավորականի պատգամն ու հավատամքը մեզ բոլորիս մեկն էր՝ ասում է:

Մեծ մտավորականը կարծում էր, որ իր բախտն այդպես էլ կինոյում չբերեց: Բայց շուրջ տասը տարի Զեյթունցյանը եղավ «Հայֆիլմ»-ի գլխավոր խմբագիրը: Նա մեծություն էր նաև կինոյում, Դավիթ Մուրադյանի կարծիքն է:

Պերճ Զեյթունցյանի ներկայությունը բոլոր այն ասպարեզներում էր, որտեղ հայ մշակույթը քայլ առաջ էր անում: Դրամատիկական թատրոնն անդավաճան սիրով տարիներ շարունակ Զեյթունցյան էր բեմադրում: Մեծ դրամատուրգի գործերը դեռ երկար կմնան ազգային թատրոնի բեմում, Արթուր Ութմազյանն իրեն բախտավոր է համարում՝ Զեյթունցյանի հինգ պիեսում է խաղացել:

Զեյթունցյանն անկախության տարիների առաջին մշակույթի նախարարն էր՝ վառ օրինակ անկախության տարիների հաջորդած բոլոր մշակույթի նախարարների համար: Եգիպտոսից հայրենիք վերադարձած մարդը, մեծ մտավորականը, դրամատուրգն ու թարգմանիչը  կյանքից հեռացավ 79 տարեկանում՝ հայ մշակույթում թողնելով իր չկրկնվող գույնը:

Կարդացեք նաև

Back to top button